Օզբիլիզը «Բեշիքթաշից» կարող է տեղափոխվել «Ռուբին»
Հայաստանի հավաքականի և թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել «Ռուբին»:
Նշվում է, որ ռուսական ակումբը դիտարկում է 27-ամյա հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու կամ վարձավճարով վերցնելու տարբերակները: Օզբիլիզին ցանկանումէ ձեռք բերել նաև թուրքական «Սիվասպորը»:
«Բեշիքթաշը» մտադիր է վաճառել մի շարք լեգեոներներին, որպեսզի հայտացուցակում օտարերկրացիների քաբակը 17-ից նվազեցնի մինչև 14:
Հիշեցնենք, որ Օզբիլիզը Ռուսաստանում արդեն հանդես է եկել «Կուբանի» և «Սպարտակի» կազմերում: