Օզբիլիզը ամռանը կարող է հեռանալ «Բեշիքթաշից»
Թուրքական «Բեշիքթաշը» պատրաստ է ամռանը բաց թողնել կիսապաշտպան Արազ Օզբիլիզին: 27-ամյա հայ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում թիմի կազմում միայն 4 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում:
Օզբիլիզը «Բեշիքթաշի» հիմնական կազմում չի ընդգրկվում թույլ խաղի և վնասվածքների պատճառով: Նա ակումբին խնդրել է իրեն տրանսֆերի հանել, որպեսզի այլ ակումբ տեղափոխվի: