211652_close_icon
views-count3375 դիտում article-date 17:20 17-08-2017

Աշխատանքներն ավարտված են. գետաշենցիները վայելում են քաղցրահամ ջուրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկ ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Դուրան» թաղամասում ջրագծերի կառուցման աշխատանքների ընթացքին արդեն անդրադարձել ենք: Մեր այնտեղ եղած ժամանակ, թաղամասում աշխատանքը եռում էր. փոսերը փորված էին, պոլիէթիլենե ջրագծերը զոդվում էին, ջրաչափերի դիտահորերը տեղադրվում, տեխնիկան ու բանվորներն աշխատում էին: Այսօր արդեն աշխատանքներն ավարտված են, իսկ գետաշենցիները վայելում են քաղցրահամ ջուրը, ընդ որում, լիուլի: Մոտ 40 տարի թաղամասում ջրամատակարարում իրականացվել է մոտ 60սմ խորությամբ անցնող 50-100մմ տրամագիծ ունեցող պողպատե ջրագծով: Ամբողջովին քայքայված, կոռոզիայի ենթարկված ջրագիծը այլևս պիտանի չէր շահագործման: Խնդրի կարգավորման նպատակով բազմիցս իրականացվել են վթարաորոնողական աշխատանքներ, հայտնաբերվել և վերացվել են վթարներ, սակայն, այնուամենայնիվ, առկա էին ջրի արտահոսքեր և գաղտնի վթարներ: Չափումները ցույց էին տալիս, որ վայրկյանում մոտ 15-17 լիտր ջրաքանակի կորուստ կա: Հետո նաեւ պարզ դարձավ, որ այստեղ պարզապես «ծաղկում» է ապօրինի ջրօգտագործումը: Տասնամյակների ընթացքում «Դուրանում» ձեւավորվել էր դրա մի ամբողջ, ընդլայնված համակարգ: Այսպես, այլևս չէր կարող շարունակվել: Դրա համար մասնագետները կազմեցին ծրագրի առաջարկ` կանխատեսվող արդյունքներով և ներկայացրեցին ընկերության գլխավոր տնօրենին: Վերջինս հաստատեց ծրագիրն ու սկսվեցին շինարարական աշխատանքները: Շուրջ 2 ամսվա ընթացքում կառուցվեց 1300 գծամետր ջրագիծ: 54 բաժանորդների ջրաչափեր վերատեղադրվեցին «Ջրամատակարար-Բաժանորդ» սահմանազատման կետերում տեղադրված հորերում, ներտնային միացումների համար կառուցվեց եւս 250 գծամետր 25-50մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակներ: Վերացան նաեւ ապօրինությունները՝ իսպառ, արմատապես եւ, հուսով ենք, վերջնականորեն: Ջրագծի կառուցումից հետո, նախկինում թաղամասին տրվող վայրկյանում 20-25 լիտր ջրաքանակի փոխարեն հիմա մատակարարվում է ընդամենը 1 լիտր՝ այսպիսով տնտեսելով 20-24 լ/վրկ ջուր: Տարածքում բարելավվել է ջրամատակարարումը, կայունացել ջրի ճնշումը, բարձրացել համակարգի հուսալիությունն ու կրճատվել շահագործման ծախսերը: [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր