2489 դիտում
16:33 17-08-2017
Հրդեհի հիմնական օջախները մարվել են. Կառավարության նիստում զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների մասին
ՀՀ կառավարության նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
«Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Վայոց ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին: Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Նախնական տվյալներով, Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Եվ Խոսրովում, և Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, Ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և բնապահպաններ: Հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալիորեն կանխել հրդեհի առավել մեծ տարածումը: Իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ 2,5 կմ պարագծով և 3 կմ խորությամբ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-26» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:
Եվ քանի որ այս հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել, կցանկանայի ևս մեկ դիտարկում անել: Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից՝ ԱԻ նախարարության վերջին տարիների ձեռքբերումները և մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում չեզոքացնել: Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»,- նշել է փոխնախարարը:
«Արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարներն այժմ գտնվում են Վայոց ձորում և ակտիվորեն ներգրավված են աշխատանքներում: Խնդիրը գտնվում է ՀՀ Նախագահի և վարչապետի անմիջական հսկողության ներքո: Կարծում եմ, որ այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է»,- ասել է Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
16:08 16-09-2022
Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով բռնկված հրդեհային բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9415 դիտում
22:03 25-08-2017
Վրաստանի հրշեջներն ու փրկարարները շարունակում են մեկուսացնել Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի օջախները
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին