Վրաստանի հրշեջներն ու փրկարարները շարունակում են մեկուսացնել Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի օջախները
Վրաստանի Բորժոմիի կիրճում օգոստոսի 20-ից բռնկված անտառային հրդեհները շարունակվում են արդեն 5 օր: Հրշեջները կարողացել են մեկուսացնել հրդեհի հիմնական օջախները: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հրդեհները մեկուսացնելու աշխատանքներին մասնակցում են 1500 հրշեջ-փրկարարներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, և Բելառուսը նույնպես օգնության ձեռք են մեկնել Վրաստանին: