7147 դիտում
21:23 14-08-2017
Հանրապետության Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում անտառային խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը. Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրելու հրդեհի կապակցությամբ
Արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո Հանրապետության Նախագահին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/12/1074600/]օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի[/url], ինչպես նաև մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության և պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները:
Նախարար Տոնոյանը զեկուցել է նաև հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ:
Նախագահը օգոստոսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու իրավիճակը, մինչ այժմ իրականացված և հետագա կանխարգելիչ քայլերը, հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
2298 դիտում
20:22 14-06-2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում նկարահանել են եվրոպական այծյամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5177 դիտում
13:22 02-09-2017
«Խոսրովի անտառ» արգելոցի «Քորուզ» և «Մուսազ» ձորակներում հրդեհի մանր ծխացող օջախներ կան, տարածման վտանգ չկա. ԱԻՆ
2270 դիտում
13:02 29-07-2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1015 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
886 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը