211652_close_icon
views-count12023 դիտում article-date 14:58 17-08-2017

Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու

Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Ինչպես հայտնում է sakhalin.info-ն, իրավապահները պարզել են, որ մահացածը հայ է։ Ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 37-ամյա ադրբեջանցու։ Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նա իր մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել հային։ Ստացած վնասվածքից (սրտի հեմոտամպոնադա) վերջինը մահացել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվածը սիրային եռանկյունու զոհ է դարձել:

Նմանատիպ նյութեր