ՌԴ Օրենբուրգի իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի 23-ամյա քաղաքացու, ով կասկածվում էր Թուրքիայի քաղաքացի Ալթան Գունգորի սպանության մեջ:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Օրենբուրգի մարզի Նիկոլսկոյե գյուղի անտառային հատվածում ադրբեջանցին թուրքի հետ առաջացած վիճաբանության ընթացքում դանակով մի քանի անգամ հարվածել է նրան և սպանել: Այնուհետ վերջինի դին թաղել է նշված վայրում և հեռացել շրջանից:
Իրավապահները Թուրքիայի քաղաքացու սպանության մեջ կասկածում են Ադրբեջանի ևս 2 քաղաքացիների և Օրենբուրգի 1 բնակչի: Նրանց ձերբակալել են Աստրախանում:
Տարվում է քննություն, իսկ առաջին կասկածյալն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: