211652_close_icon
views-count1287 դիտում article-date 10:23 09-02-2014

Սախալինում տղամարդը ներխուժել է եկեղեցի ու կրակ բացել, կա 2 զոհ և 6 վիրավոր

Սախալինի մայր տաճարում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է 2 մարդ: Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, փետրվարի 9-ի առավոտյան զինված տղամարդը ներխուժել է Հարավային Սախալինի և Կուրիլսկիի թեմի գլխավոր եկեղեցի և սկսել կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա: «Ստացած վերքերի հետևանքով տեղում մահացել է եկեղեցու սպասավոր Լյուդմիլան և այցելուներից մեկը, ում ինքնությունը պարզում են»,- հայտնել է գործակալության աղբյուրը: Եվս 6 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են հետաքննչական մարմիները:

Նմանատիպ նյութեր