Մահվան նպաստի և չստացած թոշակի համար հարազատները կարող են դիմել ոչ միայն հաշվառման, այլ ցանկացած վայր
ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած փոփոխության նախագիծը:
Նախագիծը ներկայացնող նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ասաց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է:
«Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին: Եթե նախկինում դիմումը կարող էր ներկայացվել միայն հաշվառման վայրի ծառայություն, այժմ կարող են ցանկացած տեղում դիմում տալ»,- ասաց Պետրոսյանը: