805 դիտում
19:00 29-12-2022
Կպարզեցվի Ուկրաինայից մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց թոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է պարզեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը:
Որոշմամբ առաջարկվում է Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը ՀՀ-ում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերն, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը ՀՀ քաղաքացի կամ ՀՀ երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է)։
Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ առաջարկվում է նաև որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո։

Նմանատիպ նյութեր
10448 դիտում
13:34 17-08-2017
Մահվան նպաստի և չստացած թոշակի համար հարազատները կարող են դիմել ոչ միայն հաշվառման, այլ ցանկացած վայր
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը