211652_close_icon
views-count2695 դիտում article-date 12:57 16-08-2017

Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ից Ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրման համակարգը: Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիների առցանց հերթագրումը հնարավորություն է ընձեռում վերջիններիս զգալիորեն խնայել իրենց ժամանակը: Առցանց հերթագրումը միևնույն ժամանակ շատ պարզ է ու հեշտ: Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է սմարթ հեռախոսում կամ պլանշետում ներբեռնել EARLYONE հավելվածը (այն անվճար է), ընտրել «Հարկադիր կատարման ծառայություն» բաժինը, այնուհետ ընտրել նախընտրած օրն ու ժամը և գրանցվել: Համակարգն ավտոմատ ստեղծում է էլեկտրոնային կտրոն և գեներացնում է համապատասխան կոդ: Նախընտրած ժամին այցելելով Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով)՝ անհրաժեշտ է հերթագրման սարքի միջոցով մուտքագրել EARLYONE-ի գեներացրած կոդը և ստանալ հերթի թղթային կտրոնը: Քաղաքացիներից պահանջվում է պարզապես չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել Ծառայությունում: Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու մեր քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանրապես:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր