Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել 8 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Երդվելով անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ դուք ստանձնում եք անչափ կարևոր առաքելություն:
Շնորհավորում եմ ձեզ այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ, եռանդ ու ոգևորություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները տված երդմանը համապատասխան: Դուք պետք է պատվով կատարեք ձեր բարդ, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր աշխատանքը, քանի որ սպայի ուսադիրներ կրելը կրկնակի պատասխանատվություն է պահանջում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ»: