211652_close_icon
views-count3302 դիտում article-date 16:00 11-10-2017

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: Այն անցկացվելու է ս/թ հոկտեմբերի 10-16-ը ներառյալ: Ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ: Հարկ է նշել, որ ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը. - համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, - կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, - ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման. - չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Այս տարի ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում են Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների թվով 75 հարկադիր կատարողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր