211652_close_icon
views-count5886 դիտում article-date 23:15 15-08-2017

Պորտուգալիայում հաստաբուն ծառն ընկել է ուխտավորների վրա. կա 11 զոհ, 35 վիրավոր

Պորտուգալական Մադեյրա կղզում 83 տարեկան հաստաբուն ծառն ընկել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մահացել է 11 և տուժել 35 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածներից մի քանիսը կոտրվածքներով և գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Միջադեպը տեղի է ունեցել Ֆունշալայի արվարձաններից մեկում՝ հայտնի կրոնական տոնակատարություններից մեկի՝ Տիրամոր տոնի ժամանակ: Նշենք, որ Պորտուգալիայում Տիրամոր տոնն ամեն տարի նշվում է օգոստոսի 15-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր