211652_close_icon
views-count46416 դիտում article-date 19:18 11-05-2016

Արտակարգ իրավիճակ Կենտրոն վարչական շրջանում. հաստաբուն ծառն ընկել է Mercedes ML-ի և Opel-ի վրա. ո՞վ է փոխհատուցելու վնասը` մարդ չգիտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Արամի 90 շենքի բակում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող Mercedes ML մակնիշի 31 ՕՏ 174 համարանիշի և Opel մակնիշի 34 ՏM 468 համարանիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ով է փոխհատուցելու քաղաքացիների վնասը` դրա պատասխանը օդում կախված է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության արձագանքման խումբը` Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Դեպքի մասին տեղեկացրել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, ում կարգադրությամբ վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները ժամանում են դեպքի վայր: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ, բարեբախտաբար, ծառի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ու երջանիկ պատահականություն է, որ այդ պահին բակում երեխաներ չեն եղել, հակառակ դեպքում չէր բացառվում, որ երեխաները տուժեին: Հարևաններն ասում էին նաև, որ մի քանի անգամ այդ փտած ծառի համար դիմել են պատկան մարմիններին, որպեսզի այն հեռացնեն, սակայն նրանց խնդրանքները հաշվի չեն առել, ու եթե ժամանակին լուծեին խնդիրը` այսօր նման իրավիճակ չէր լինի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր