211652_close_icon
views-count60874 դիտում article-date 16:26 15-08-2017

Երևան-Իջևան ճանապարհին 49-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել Ճանշինի մեխանիկին ու 2 բանվորի. մեխանիկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Սենիկ Սարիբեկյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 19 ՕՕ 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներ՝ մեխանիկ Տիգրան Հարությունյանին և բանվորներ Շահեն Ոսկանյանին ու Աշոտ Ալիխանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [b] *** 19:20[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մեխանիկ Տ. Հարությունյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ նախապատրաստված նյութրը ՃՈ հետաքննիչի կողմից փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր