3200 դիտում
22:07 14-08-2017
Կգույքագրվեն քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող ճանապարհային նշանները և ավտոկայանատեղերի ցուցանակները
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 23 արձանագրություն: Միաժամանակ նշվել է, որ շարունակվում են գծանշման և լուսացույցերի փոխարինման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև գույքագրել մայրաքաղաքի փողոցների մայթերին տեղադրված և քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող վահանակները, ճանապարհային նշաններն ու վճարովի ավտոկայանատեղիների ցուցանակները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք այլ վայրեր տեղափոխելու նպատակով:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով նախորդ շաբաթ, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 28 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը, նաև խստորեն վերահսկելով, որ մայրաքաղաքի փողոցներում արգելվի ձմերուկի և սեխի բացօթյա ապօրինի վաճառքը:
Ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ 22 վարչական արձանագրություն է կազմվել:
Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել դրանք և վերոնշյալ դեպքերը բացառելու նպատակով խստացնել հսկողությունը մասնավորապես խանութների, սրճարանների, հանրային սննդի օբյեկտների նկատմամբ:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ մայրաքաղաքի այգիներում և բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել. արգելվել է 2 կարուսելների շահագործումը:
Բակային տարածքներում առկա խաղային կոնստրուկցիաների ուսումնասիրման մասով էլ զեկուցվել է, որ հաշվառվել և նորոգվել է 19 խաղային կոնստրուկցիա: Այս մասով նույնպես հանձնարարվել է շարունակական խստացված հսկողություն իրականացնել:
Նմանատիպ նյութեր
4554 դիտում
19:51 26-02-2017
Զբոսաշրջային ցուցանակները և նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների համար
6061 դիտում
18:14 11-09-2017
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել անընդհատ երթևեկությանը խոչընդոտող ավտոկայանատեղերի կարգաբերման ուղղությամբ
1359 դիտում
18:10 22-02-2016
Հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները
Այս բաժնից
487 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց