1386 դիտում
18:10 22-02-2016
Հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն տրամադրելիս որևէ կերպ հաշվի չի առնվում քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ մասով հստակ է մեր պահանջը: Բայց այդ պահանջը ոմանք շրջանցում են ու այս հարցում մեղավորության մեծ բաժինը հենց մեր պատասխանատուներինն է, ովքեր պարտավոր են լինել տեղում և վերահսկել, որ դրանք տեղադրվեն սահմանված հատվածում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կկամենա պատվիրատուն: Գույքագրեք առկա գովազդային վահանակներն ու որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը, համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանց ապամոնտաժման ու սահմանված հատված տեղափոխելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
18:36 29-02-2016
Մայրաքաղաքում ապամոնտաժվել է քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող 16 գովազդային վահանակ
3221 դիտում
22:07 14-08-2017
Կգույքագրվեն քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող ճանապարհային նշանները և ավտոկայանատեղերի ցուցանակները
1194 դիտում
20:57 07-04-2015
Հանձնարարվել է գույքագրել և կարճ ժամկետում մաքրել անձրևատար համակարգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են