1384 դիտում
18:36 29-02-2016
Մայրաքաղաքում ապամոնտաժվել է քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող 16 գովազդային վահանակ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Նախորդ շաբաթ արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը գույքագրել է մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները: Արդյունքում ապամոնտաժվել է թվով 16 գովազդային վահանակ, մյուսների մասով տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դրանք այլ վայրեր տեղափոխելու համար:
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
17:39 07-04-2014
Անցած 1 ամսվա ընթացքում մայրաքաղաքում ապամոնտաժվել է 324 գովազդային վահանակ
1386 դիտում
18:10 22-02-2016
Հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները
3158 դիտում
18:55 03-03-2020
Շիրակի մարզում ապամոնտաժվել է 21 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ
Այս բաժնից
904 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
661 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է