211652_close_icon
views-count3254 դիտում article-date 18:09 14-08-2017

Հանձնարարվել է նորերով փոխարինել մաշված և գունաթափված դրոշները

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը պարբերաբար գույքագրել և նորերով փոխարինել մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչպես նաև, համագործակցելով շահագրգիռ կազմակերպությունների հետ, ուշադրություն դարձնել ժամանակավրեպ գովազդային վահանակներին և թարմացնել դրանք: «Բնական է, որ ժամանակի ընթացքում քամուց, արևի ազդեցությունից դրոշները մաշվում են ու գունաթափվում։ Պետք է առավել հետևողական լինել ու անմիջապես փոխարինել տեսքը կորցրած դրոշները: Բացի այդ, ուշադրություն դարձրեք նաև հնացած ու ժամանակավրեպ գովազդային պաստառներին: Դրանք ժամանակին փոխարինեք կամ առհասարակ հեռացրեք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր