Պաուլինյոն 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց չինական «Գուանչժոու Էվերգրանդ» թիմի կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերը:
29-ամյա բրազիլացին կատալոնական թիմ տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց: «Բարսելոնայի» հետ պայմանագրով Պաուլինյոյի հրաժարագինը կկազմի 120 մլն եվրո:
Օգոստոսի 16-ին Պաուլինյոն բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:


