211652_close_icon
views-count2893 դիտում article-date 21:54 08-07-2016

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը 25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լեսթեր»

Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» պաշտոնապես հայտարարեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսայի ձեռք բերման մասին: Մուսան անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստի համար «Լեսթերը» Ռուսաստանի չեմպիոնին կվճարի մոտ 25 մլն եվրո: Մուսան ԲԿՄԱ-ում հանդես է գալիս 2012 թվականից: Թիմի կազմում նա երեք անգամ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն, 2 անգամ նվաճել Ռուսաստանի Սուպերգավաթն ու մեկ անգամ` երկրի գավաթը:

Նմանատիպ նյութեր