Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ Իրանը մեծացրել է հրթիռային ծրագրի ծախսերը
Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը նախատեսում է բալիստիկ հրթիռների արտադրության ներդրումների ավելացում։
BBC-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ի պատասխան օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն։
Կառավարությունը 260 մլն դոլար կհատկացնի բալիստիկ հրթիռների զարգացման և այսպես կոչված՝ «Քադս» ուժերի զարգացման ծրագրի համար։ Ստորաբաժանումը պատկանում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհրդին, որը նաև մարտական գործողությունների է մասնակցում Սիրիայում և Իրաքում։
Օրինագծին կողմ է քվեարկել 244 խորրդարականներից 240-ը։ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ այդ քայլերն անհրաժեշտ են, որպեսզի հակադզեն Մերձավոր Արևելքում ամերիկյան «ահաբեկչական ու արկածախնդիր ակտիվությանը»։