Իրանը 4 անգամ մեծացրել է Հարավային Կորեա արտահանվող նավթի ծավալը
Իրանից Հարավային Կորեա արտահանվող նավթի ծավալները ավելի քան քառակի անգամ ավելացվել են՝ հասցվելով օրական մինչև 400 հազար բարելի:
Ինչպես տեղեկացնում է Mignews-ը, այս մասին այսօր հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն
Նշվում է, որ արտահանման ծավալները մեծացվել են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո:
Energy Aspects_ի տվյալներով՝ Իրանի նավթի գլոբալ ներմուծումը մարտ ամսին հասել է օրական մինչև 1,90 մլն բարելի: Համեմատության համար ասենք, որ այդ ցուցանիշը փետրվարին եղել է 1,51 մլն բարել: