Մեծ Բրիտանիայում հայտնել են Brexit-ի անցկացման ժամկետը
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդի և արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսի՝ The Telegraph թերթում հրապարակված համատեղ հոդվածում նշվում է, որ Միացյալ Թագավորությունը վերջնականապես կլքի Եվրամիության կազմը մինչև 2019 թվականի մարտ ամիսը։
«Անցումային ժամանակաշրջանը չափազանց կարևոր կլինի մեր ազգային շահերին նպաստելու առումով և այն բիզնեսին կտա մեր վստահություն։ Մենք դուրս կգանք մաքսային միությունից և ազատ կլինենք ողջ աշխարհում առևտրային գործարքների պարտավորություններից»,-գրել են նախարարները։
Թերթն ընդգծում է, որ այդ «բաց հռչակագիրը երկրի վարչապետ Թերեզա Մեյի գործը կհեշտացնի», որի կառավարությունը՝ Brexit-ի կողմնակիցներն ու հակաները քննադատում են Մեյին՝ նրա չկողմնորոշված դիրքորոշման, ինչպես նաև ԵՄ-ից դուրս գալու հստակ ծրագրի բաբցակայության համար։