Իրանը շրջանցել է ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները և զենք ուղարկել Ռուսաստան. Welt am Sonntag
Գերմանական Welt am Sonntag թերթը, վկայակոչելով արևմտյան ծառայությունների իր անանուն աղբյուրը, գրում է, որ Իրանի իշխանությունները շրջանցել են ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցները և գաղտնի կերպով Սիրիայի տարածքով Ռուսաստան ուղարկել ծանր սպառազինությունների մասեր։
Հրապարակման մեջ նշվում է, որ այս տարվա հունիսին Իրանից օդանավեր են 2 անգամ վայրէջք կատարել Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազա, որտեղ էլ իջեցրել են նշված բեռը։ Սիրիայի Տարտուս նավահանգստից բեռը ռուսական «Սպարտա-3» նավով տեղափոխել են Ռուսաստան։
Սակայն հեղինակը չի նշում, թե կոնկրետ ինչ տեսակի սպառազինությունների մասեր են տեղափոխվե Սիրիա։ Որպես ապացույց՝ լուսանկար է հրապարակվել, որում երևում է իրանական «Բոինգ» օդանավը սիրիական ավիաբազայում, սակայն լուսանկարի իսկությունը դեռևս հաստատված չէ։