Գերմանիայի Քրեական գործերով դաշնային վարչության տվյալներով՝ այդ երկրում մարդկանց թիվը, որոնցից ամենաշատն է սպասելի ահաբեկչություններ, վերջին 1 տարում էապես ավելացել է՝ 270-ից հասնելով 497-ի, գրում է Welt am Sonntag թերթը:
Նշվում է, որ վարչությունը ուշադրության է առել 339 հոգու, ովքեր կարեկցանք են հայտնել ահաբեկիչներին և տարբեր կերպ սատարել նրանց:
Եվրոպական անվտանգության ծառայությունները նույնպես խոսում են Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը սպառնացող վտանգների բարձր մակարդակի մասին, որն անցկացվելու է Ֆրանսիայում: Ֆրանսիայի Ներքին հետախուզության ծառայության ղեկավար Պատրիկ Կալվարը ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մտադիր է առաջնության ժամանակ մեծաթիվ ահաբեկչություններ իրականացնել: Նույն կարծիքին է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուանրայթը, ով ֆուտբոլի առաջնությունը անվանել է «հարմար թիրախ ահաբեկիչների համար»: