211652_close_icon
views-count1669 դիտում article-date 13:48 09-09-2014

Նավթ՝ էլեկտրակայանների դիմաց. Իրանը և Ռուսաստանը փորձում են միասին շրջանցել պատժամիջոցները

Թեհրանում Ռուսաստանի և Իրանի իշխանությունների միջև բանակցություններ են ընթանում «նավթ՝ էլեկտրակայանների դիմաց» ձևաչափով: Այս մասին հաղորդում է Itar Tass գործակալությունը՝ հղում անելով բանակցությունների իր աղբյուրին: Աղբյուրը նշել է, որ ամենայն հավանականությամբ գործարքը կկնքվի, սակայն մատակարարվելիք նավթի ծավալի մասին ոչինչ չի հայտնել: Պայմանագրի առաջին մասի արժեքը կարող է կազմել մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլար: Աղբյուրի խոսքով՝ իրանական նավթի մատակարարման դիմաց ռուսական «Технопромэкспорт» ընկերությունը մինչև 2017 թվականը Իրանում կկառուցի 7 ջերմաէլեկտրակայան: «Դա օրակարգի կետերից մեկն է: Քննարկվելու են նաև գյուղատնտեսության, մետալուրգիական տեխնոլոգիաների, ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում համագործակցելու հարցեր»,-նշել է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր