211652_close_icon
views-count6058 դիտում article-date 10:19 13-08-2017

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 13-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Ըստ ավանդության՝ առաջինը բերքը բերվում է եկեղեցի և միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել: Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը` մեռելոցը:

Նմանատիպ նյութեր