Այսօր Խաղողօրհնեք է. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ այսօր՝ օգոստոսի 14-ին, նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:
Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվում է պատարագ, որի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, այնուհետև բեմի վրա կատարվում է խաղողի օրհնությունը: