211652_close_icon
views-count3504 դիտում article-date 11:49 13-08-2017

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ին

Օգոստոսի 13-ին, ժամը 00:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի 87 FV 877 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է կավահողի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է համապատասխան ծանր տեխնիկա: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել օգնության մեկնած «Mitsubishi» մակնիշի 17 ՕՏ 542 պետհամարանիշով քարշակ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր