Երևանում ճիվաղը կամ ճիվաղները գողացել են «Շանթ» հեռուստաընկերության սիրված ու ճանաչված հաղորդման հեղինակի հեծանիվը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձիք Արաբկիր վարչական շրջանի շրջանցիկ թունել 112 տան բակից գողացել են հեծանիվ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված տունը պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդաշարի ճանաչված հեղինակ Արշակ Զաքարյանին:
Ճիվաղը կամ ճիվաղները տեսնելով , որ տան դարպասի դռները կիսաբաց են, օգտվելով այդ հանգամանքից, այնտեղից գողացել են 100 հազար դրամ արժողությամբ հեծանիվը:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: