67508 դիտում
10:46 29-04-2016
Սրբապղծություն Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից գողացել են Արցախի օգնության համար հավաքված 3 մլն դրամն ու համակարգիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից կատարված առանձնակի խոշոր չափի գողության փաստով:
Անհայտ անձը կամ անձինք թատրոնի կաբինետներից մեկից հափշտակել են թատրոնի շենքի կառուցման համար նախատեսված հանգանակության գումարը` 3 մլն դրամ, ինչպես նաև համակարգիչներ ու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի անձնական հեռախոսները, ժամացույցները: կաբինետում է եղել նաև Արցախի Հանրապետության օգնության համար նախատեսված հանգանակության արկղը, որի մեջ եղել է 2 մլն 500 հազարից մինչև 3 մլն ՀՀ դրամ:
Ոստիկանության Կենտրոնական բաժինն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ քննչական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
65999 դիտում
23:46 12-08-2017
Երևանում ճիվաղը կամ ճիվաղները գողացել են «Շանթ» հեռուստաընկերության սիրված ու ճանաչված հաղորդման հեղինակի հեծանիվը
Այս բաժնից
1414 դիտում
19:20 15-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (17.11.2024 թ․)