211652_close_icon
views-count60742 դիտում article-date 09:21 23-07-2015

Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում սիրված հաղորդման սիրված հեղինակի վթարի փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Աշոտ Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած Վազ 2107 մակնիշի 02 ՏԼ 010 համարանիշի, 35-ամյա Թադևոս Բաբաջանյանի վարած Opel մակնիշի 33 DL 498 համարանիշի և 38-ամյա Սուրեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 91 AN 111 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ս. Շահվերդյանը, ով հանրությանը հայտնի Հանրային 2-րդ հեռուստատեսությամբ հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդաշարի սիրված հեղինակը և վարողն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր