Օգնում են փրկարարները
Օգոստոսի 12-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հատակին ընկած է եղել 1946 թ. ծնված Վ. Կ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: