211652_close_icon
views-count74691 դիտում article-date 20:55 11-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. BMW մակնիշի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. դեպքի վայր է ժամանել Նորք-Մարաշի բաժանմունքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 66 շենքի բակում ավտոմեքենա է վառվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մինչ փրկարարները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիները նշված շենքի հարևանությամբ գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ կրակմարիչով փորձել են կրակը մարել, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Այս պահին ժամանել է նաև ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW մակնիշի 35 DQ 622 համարանիշի ավտոմեքենան պատկանում է 21-ամյա Արթուր Թիզյանին: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո: Բակում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ կրակի հետևանքով հնարավոր է՝ տեղի ունենար գազաբալոնի պայթյուն, եթե «Վեոլիա Ջուր ընկերության անվտանգության աշխատակիցներ Նատալյա Աբրահամյանն ու Մաքս Աբրահամյանը ճիշտ չկողմնորոշվեին և գործի չդնեին ընկերությունում եղած կրակմարիչը և հենց կրակմարիչի ճիշտ օգտագործման շնորհիվ է եղել կրակի տարածումը կանխել մինչև կժամանեին հրշեջ-փրկարարները, ովքեր, ըստ բնակիչների պատմածի, 1-2 րոպեի ընթացքում են ժամանել հրդեհի վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր