211652_close_icon
views-count2769 դիտում article-date 04:06 24-09-2024

Արտակարգ դեպք Երևանում, հրդեհ է բռնկվել «Opel», «BMW X 6» և «Honda»մակնիշի ավտոմեքենաներում, վերջիները վերածվել են մոխրակույտի, ժամանել են Արաբկիրի ոստիկանապետը, քննչականի պետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենաներ են այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվել է բակում կայանված «BMW X 6», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3- րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և դասակի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Արաբկիրի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 281+
281+

Նմանատիպ նյութեր