211652_close_icon
views-count48320 դիտում article-date 08:23 09-08-2017

Պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի քիմիական լաբարատորիայում առաջացած հրդեհը հրշեջները մարել են մեծ դժվարությամբ՝ վտանգելով իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորն նշված վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ այրվում է համալսարանի 1-ին մասնաշենքի քիմիական լաբարատորիան, որտեղ կա քիմիական տարատեսակ վտանգավոր նյութեր: Հրշեջ-փրկարարները հագնելով հատուկ հագուստներ և կրելով թթվածնային բալոններ՝ վտանգելով իրենց կյանքը, մարել են հրդեհը: Վտանգը կայանում էր նրանում, որ լաբարատորիայում այրվող քիմիական նյութերը մարելու ժամանակ դրանք ջրից էլ ավելի են բռնկվել, իսկ այրման հետևանքով առաջածաց թունավոր գազերը իսկապես լուրրջ վտանգ են իրենցից ներկայացրել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:12-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր