211652_close_icon
views-count57093 դիտում article-date 13:16 01-01-2019

Խոշոր հրդեհի դեպքեր Երևանում․ հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն․ մի քանի հրշեջ հոսանքահարվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ դեկտեմբերի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծերենցի փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են մեկնել հրշեջ փրկարարական 3 մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են քաղաքացի Ն․ Կ․-ին պատկանող տան տանիքում առաջացած կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։ Ֆոտոլրագրողը հայտնում է որ ամբողջությամբ այրվել են տան տանիքը և ներսում կուտակված կենցաղային իրերը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ, «Հայաստանի էլեկտրացացներ» ընկերության աշխատակիցները և Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Սակայն Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակի դեմ պայքարում մի քանի հրշեջ-փրկարարներ հոսանքահարվել են։ Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այսօր, հունվարի 1-ին հրշեջ-փրկարարները 4 մարտական հաշվարկով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբի հետ 1,5 ժամից ավելի պայքարել են Էրեբունի փողոցի թիվ 21/1 շենքի 7-րդ հարկում Ա․ Բ․-ին պատկանող բնակարանում առաջացած խոշոր հրդեհի տարածման, իսկ հետո կանխման դեմ։ Հրդեհի վայրում աշխատել է նաև ավտոսանդուղք և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան։ Ամբողջովին այրվել է բնակարանն իր գույքով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր