Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հյուրանոց է փլուզվել. տարհանվել է 500 մարդ
Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հյուրանոց է փլուզվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հաղորդվում է, որ հյուրանոցում այդ պահին մոտ 2 հազար մարդ է եղել:
Սիչուան նահանգում գտնվող հյուրանոց են ժամանել փրկարարները և տարհանել մոտ 500 հոգու:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ, ևս 63 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, 6․5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Չինաստանի հարավ- արևմուտքում Սիչուան նահանգում։
Երկրաշարժը գրանցվել էր Գուանյուան քաղաքից 200 կմ հյուսիս- արևմուտք։ Երկրաշարժի հիպոկենտրոնը 10 կմ խորության վրա էր։
Նշենք, որ Սիչուան նահանգում բնակվում է մոտ 80 մլն մարդ: