Չինաստանում թայֆունի պատճառով ավելի քան 300 հազար մարդ է տարհանվել
Չինաստանում մոլեգնող հզոր թայֆունի հետևանքով կա 2 զոհ, ավելի քան 300 վիրավոր:
Ըստ տեղի ԶԼՄ-ների` երկրի արևելյան շրջաններում տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ:
Չեղյալ են հայտարարվել տասնյակ չվերթներ, փակվել են ուսումնական հաստատությունները, 25 հազար նավ հետ է վերադարձել նավահանգիստներ: