211652_close_icon
views-count2313 դիտում article-date 13:26 08-08-2017

Հարկադիր ծառայությունը օգոստոսի 1-4-ը 1705 դիմում և գրություն է ստացել

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից 4-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1705 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 397 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 5 բողոքի: 2017 թվականի օգոստոսի 1-ից 4-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1295 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր