Վարազդատ Հարոյան. Գոլս նվիրում եմ մայրիկիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում՝ «Կրասնոդարի» հետ արտագնա խաղում գոլի հեղինակ էր դարձել: Միայն խաղավերջում դաշտի տերերը խիստ կասկածելի 11 մետրանոց հարվածի շնորհիվ կարողացան խուսափել պարտությունից՝ 1:1:
Խաղից հետո Հարոյանը նշել է, որ գոլը նվիրում է իր մայրիկին. «Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Ցանկանում եմ այն նվիրել մայրիկիս, որն առաջին անգամ կարիերայիս ընթացքում մարզադաշտում էր և աջակցում էր ինձ:
Մարզադաշտում նա մորաքրոջս հետ էր: Այստեղ է եկել՝ հանգստանալու: Գոլից հետո ցանկանում էի վազել նրա կողմը, բայց չգիտեի` որտեղ է նստած»,- ասել է Վարազդատ Հարոյանը: