4715 դիտում
10:55 07-08-2017
Ծաղկաձորում կայացել է Գեղարքունիքի մարզի ՀՀԿ-ական երիտասարդների եռօրյա հավաքը
Օրերս Ծաղկաձորում կայացել է Գեղարքունիքի մարզի ՀՀԿ-ական երիտասարդների եռօրյա հավաքը: Հավաքին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ: Մասնակիցների թվում եղել են նաև Գեղարքունիքի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հավաքի շրջանակներում երիտասարդները հանդիպում են ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղելավար, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել քաղաքական դաշտում երիտասարդների դերի և հասարակական ակտիվության վերաբերյալ: ՀՀԿ ԵԿ ղեկավարը երիտասարդներին խորհուրդ է տվել լինել ակտիվ, նպատակասլաց` հավատացնելով, որ նրանց յուրաքանչյուր ներդրում հասարակական-քաղաքական կյանքում կգնահատվի ըստ արժանվույն:
Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունեցել նաև Գավառը երիտասարդության մայրաքաղաք դարձնելու հարցի վերաբերյալ և անդրադարձել ՀՀԿ ԵԿ նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանակներում Գեղարքունիքի երիտասարդների մասնակցության դրական արդյունքներին և արձագանքներին:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2267 դիտում
16:53 26-10-2014
Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը
2323 դիտում
09:21 02-11-2014
Շարունակվում են Ծաղկաձորում ընթացող ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները
1065 դիտում
11:00 11-09-2014
Ծաղկաձորում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար եռօրյա հանգիստ էր կազմակերպվել
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները