2266 դիտում
09:21 02-11-2014
Շարունակվում են Ծաղկաձորում ընթացող ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում շարունակում են ընթանալ «Հայաստանը աշխարհքաղաքական համատեքստում» խորագրով վերապատրաստման դասընթացները: Ծրագրի երկրորդ օրը բավականին հագեցած էր: Երիտասարդները մասնակցեցին
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սամվել Մանուկյանի դասախոսությանը` «Ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարումը Հայաստանի հասարակությունում»: Վերջինիս ընթացքում առաջադրվեցին հետևյալ հիմնական հարցերը` ինչու° է պետք կառավարել հայ հասարակության ինտեգրացիոն դիրքորոշումները, ինչպիսի°ն է Հայաստանում ինտեգրացիոն կողմնորոշումների իրավիճակը , որո°նք են փոփոխության միտումները և ինչպե°ս է հնարավոր կառավարել գործընթացը: Այս հարցերի քննարկման ընթացքում փորձագետը երիտասարդներին ներկայացրեց հայ հասարակության տարբեր շերտերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, խոսեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա հակասությունների և դրանք պայմանավորող գործոնների մասին, ծանոթացրեց ինտեգրացիոն կողմնորոշումների կառավարման մաթեմատիկական մոդելներին: Ամփոփելով դասախոսությունը եզրակացության տեսքով`փորձագետը երիտասարդ ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց լրջորեն ուսումնասիրել հայոց և համաշխարհային պատմությունը, հատկապես 18-րդ դարից սկսած, առաջարկեց որոշակի լուծումներ կառավրման արդյունավետությունն ապահովելու համար:
Դասախոսության ավարտից հետո երիտասարդները հանդիպեցին ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ալեն Ղևոնդյանի հետ: Հանդիպման ընթացում քննարկման առանցքային հարցերն էին` իշխանությունը, դրա բովանդակությունն ու
անհրաժեշտությունը, լիդերությունը և քաղաքական էլիտան: Պարոն Ղևոնդյանի դիտարկումնրը ամբողջականացրին երիտասարդների ունեցած գիտելիքներն ու պատկերացումները վերոնշյալ հասկացությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք պրն. Ղևոնդյանի հետ անցկացված հարցազրույցից մի հատված.
-Պարոն Ղևոնդյան, որքանո°վ եք կարևորում նմանատիպ դասընթացների կազմակերպումը երկտասարդության շրջանում:
-Նման դասընթացները շատ կարևոր են, քանի որ երիտասարդները պետք է բարեկրթվեն, լինեն պրոֆեսիոնալ, որովհետև ենթադրվում է, որ նրանք հետագայում գործունեություն են իրականացնելու կառավարման տարբեր օղակներում:
-Ինչպիսի° պոտենցիալ ունի ներկայիս երիտասարդությունը աշխարհաքաղաքական զարգացումների գործընթացում:
-Հայ երիտասարդները շատ տարբեր են, կան և' ակտիվներ, և' պասիվներ: Բայց ընդհանուր առմամբ նրանք ներկայումս բեղուն գործունեություն են ծավալում: Հետաքրքիր մի տենդենց կա.այն երիտասարդները, ովքեր սովորում են արտերկրում, հիմնականում վերադառնում են հայրենիք և փորձում հնարավորինս մասնակից լինել երկրի զարգացման գործում:
Օրվա վերջում երիտասարդները այցելեցին Կեչառիսի վանական համալիր:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
12:54 03-11-2014
Ավարտվել են ՀՀԿ-ական երիտասարդների Ծաղկաձորյան վերապատրաստման դասընթացները
1313 դիտում
16:13 20-03-2015
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վերապատրաստման դասընթացները` բացառապես ՀՀԿ երիտասարդների համար
4673 դիտում
10:55 07-08-2017
Ծաղկաձորում կայացել է Գեղարքունիքի մարզի ՀՀԿ-ական երիտասարդների եռօրյա հավաքը
Այս բաժնից
850 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը