211652_close_icon
views-count2186 դիտում article-date 16:53 26-10-2014

Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը

Ծաղկաձորում հոկտեմբերի 24-26-ը ընթացավ ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում էր 18-30 տարեկան շուրջ 50 երիտասարդ: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվեցին մարզական, մշակութային, ինտելեկտուալ եւ ժամանցային բազմաթիվ միջոցառումներ եւ առաջնություններ: Հոկտեմբերի 25-ին հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀԿ ԵԿ քաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանի եւ փոխնախագահ Գարեգին Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Երիտասարդների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող մի շարք հարցեր հայ-թուրքական արձանագրությունների եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ: Երիտասարդ հանրապետականները հանդիպում ունեցան նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի հետ: Քննարկվեցին մարզային երիտասարդական կազմակերպություններին հետաքրքրող մի շարք հարցեր: Հանդիպումը եզրափակվեց ուխտագնացությամբ դեպի Կեչառիս վանական համալիր, որտեղ էլ երիտասարդները ներկա գտնվեցին կիրակնօրյա պատարագին: Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նման հավաքների ընթացքում Հանրապետական կուսակցության ԵԿ հին եւ նոր անդամները փոխանակվում են փորձով, քննարկում երիտասարդության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու փորձում միասնաբար դրանց լուծման ելքեր գտնել:

Նմանատիպ նյութեր