211652_close_icon
views-count8299 դիտում article-date 13:42 06-08-2017

Ի՞նչ էր անում հոգևորականի հագուստով հեծանվորդը Երևանի փողոցներում. Ծաղկաձորում կանցկացվի «Բազե 2017» երիտասարդական հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե 2017» երիտասարդական հավաքը, որին յուրօրինակ ձևով են նախապատրաստվել նարնջագույն ճակատի անդամները: Նախքան հավաքին մասնակցելը նրանք հումորային տեսահոլովակ են հրապարակել, որն իրենց իսկ նկարագրությամբ թիմային ոգու վառ դրսևորում է: Տեսանյութի դրվագներից մեկում, հավաքի մասնակից դերասանը կիսատ թողնելով իր բեմական դերակատարումը, շտապում է մասնակցել հավաքին, սակայն դեպքերն այլ կերպ են զարգանում: Նարնջագույն ճակատի տնօրեն, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի խոսքով, այս տեսահոկլովակը պատրաստվել է ճակատի անձնակազմի ուժերով և լավ ընկերների աճակցությամբ. «Խաղարկային բոլոր դրվագներում Նարջագույն ճակատի այս տարվա մասնակիցներն են, ովքեր ըստ տեսահոլովակի տրամաբանության, կիսատ են թողնում բոլոր գործերը, և շտապում մասնակցելու հավաքին: Երգի բառերը և կատարումը նույնպես պատկանում է այս տարվա բազեկաններին»,- նշում է Հ. Հարությունյանը, և տեղեկացնում որ այս հոլովակը մրցութային չէ, սակայն իրենք ջանք ու եռանդ չեն խնայել նաև մրցութային մասին լավ պատրաստվելու համար և արել են ամեն ինչ այս տարվա հաղթանակի համար: Հավելենք, որ Բազե 2017 համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիասարդական հիմնադրամը: Այս տարվա հոբելյանական 15-րդ հավաքին կմասնակցեն 500-ից ավելի երիտասադներ Հայաստանից և սփյուռքից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր