6866 դիտում
21:03 21-08-2017
Մեկնարկել է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը. այս տարի նշվում է հավաքի 15-ամյակը
Օգոստոսի 21-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվում է հավաքի ստեղծման 15-ամյակը։ 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից մասնակցել է երիտասարդական այս նախաձեռնությանը։ Այս տարի հավաքին մասնակցում է 18-30 տարեկան մոտ 500 երիտասարդ։
Հավաքի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը, ողջունելով երիտասարդներին, նշեց, որ «Բազեն» շատ լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը։ «Ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է։ Եվ դուք բոլորդ ունեք վաղվա օրն ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը։ Չափազանց կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից, այդ հեռանկարից ու հնարավորությունից բավականություն ստանաք։
Ուզում եմ հորդորել ձեզ լինել ազատ, անկախ, ակտիվ, մշտապես աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի լինենք ավելի մրցունակ, ժամանակակից։ Վաղվա օրվան նայեք ավելի համարձակ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը»,- ասաց ՀՀ վարչապետը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ամեն անգամ սիրով է ողջունում «Բազե» հավաքի մասնակիցներին։ «Այս հավաքը յուրահատուկ է, 15 տարիների ընթացքում բազմաթիվ նման հավաքներ են փորձել իրականացնել, սակայն դրանք ունեցել են առանձին ուղղվածություն՝ ռազմական, տեխնոլոգիական և այլն։ «Բազեն», սակայն, համախմբում է այդ բոլորը՝ ՏՏ ոլորտից մինչև գիտություն և կրթություն, մշակույթ, երիտասարդներին` Սյունիքից մինչև Արցախ, Ջավախքից մինչև հեռավոր սփյուռք։ «Բազեն» տարիների ընթացքում վերածվել է բրենդի։ «Բազե» ասելիս հասկանում ենք նվիրված, հայրենասեր, պայքարող երիտասարդների։ Եվ 15 տարիների ընթացքում «Բազեն» ապացուցել է դա, այս ընթացքում այն դարձել ամենասիրված ու սպասված հավաքներից մեկը»,- ասաց Կարեն Ավագյանը։
Հավաքի բացմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետը, կրթության և գիտության նախարարը, Կոտայքի մարզպետը, պաշտոնատար այլ անձինք։
Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետը ներկա գտնվեց Հայաստանի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսահոլովակների ներկայացմանը։ Երիտասարդները ներկայացրին նաև մեր երկրի ապագայի իրենց տեսլականը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց նաև հավաքի մասնակիցներին հուզող հարցերին։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1413 դիտում
20:40 22-08-2016
Մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7803 դիտում
11:38 22-06-2016
«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքը կանցկացվի օգոստոսի 22-28- ը` նոր մրցույթներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
460 դիտում
12:46 11-05-2024
Բագրատ Սրբազանի շնորհիվ «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ
640 դիտում
12:21 11-05-2024
Մենուա Սողոմոնյանը քիչ առաջ բերման է ենթարկվել
343 դիտում
12:05 11-05-2024
Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ