Լուիս Սուարես. Վստահ եմ, որ բոլորն էլ կցանկանային աշխատել Կլոպի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ջերմ խոսքերով է անդրադարձել իր նախկին ակումբի՝ «Լիվերպուլի» մասին:
«Ցանկացած ոք, ով գոնե մի անգամ խաղացել է «Լիվերպուլում», ամբողջ կյանքում է ակումբի հետ կապված մնում:
Թիմը փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Ինձ շատ հետաքրքիր է, թե այս տարի ինչ հաջողությունների կհասնի: Կարծում եմ, շատ բանի պետք է պատրաստ լինել:
Այժմ ես և Կլոպը երկու տարբեր ակումբներում ենք աշխատում, սակայն վստահ եմ, որ ցանկացած խաղացող էլ կցանկանար աշխատել Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ», ասել է Սուարեսը: